Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են հինգշաբթի օրը Վալամում: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թելեգրամյան ալիքներից մեկը, որը մոտ է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։
«Լուկաշենկոն և Պուտինը հանդիպել են Վալամում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգ է ժամանել հինգշաբթի։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուսա-ռուսական հարաբերությունների զարգացման, միութենական նախագծերի խթանման, տարածաշրջանային անվտանգության հարցեր և միջազգային այլ օրակարգեր։