Հետևեք մեզ։

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել հունիսի 12-ի դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. «Փաստինֆո»

16:48, 25 հուլիս 2024
Խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել հունիսի 12-ի դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. «Փաստինֆո»

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ-ի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունների օրինականության հարցն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԱԺ-ում շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա միասնական նախաձեռնությամբ, այժմ  դիմումը մշակման փուլում է։

«Նախագիծը շրջանառության մեջ կդրվի առաջիկա օրերին, դրան, թերևս, կանդրադառնանք օգոստոսի վերջին, այս պահին ԱԺ-ն արձակուրդում է»,- ասել է Մինասյանը։

 

Վերլուծական