Ամերիկայի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը, հայտարարել է երկու տարբերակով ինքնակենսագրական գրքի հրատարակման մասին, հայտնում է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ կայքը։
«Մելանիան» հզոր և ոգեշնչող պատմություն է մի կնոջ մասին, ով հասել է անձնական գերազանցության, հաղթահարել դիմադրությունը և կերտել իր սեփական ուղին կյանքում: Նախկին առաջին տիկինը հրավիրում է ընթերցողներին իր աշխարհ՝ առաջարկելով արտասովոր կյանքով ապրած կնոջ անկեղծ դիմանկարը»,- ասվում է հուշագրության բաժնում։
Նշվում է, որ գրքում կլինեն պատմություններ և լուսանկարներ, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրապարակվել: