«Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինության տրամադրումը և Հայաստանին տասը միլիոն եվրոյի ռազմական օգնություն տրամադրելը սկզբնական փուլում Եվրամիության կողմից խրախուսում է Հայաստանին սադրանքներ իրականացնել և որ Հայաստանը պատրաստվում է հաջորդ պատերազմին Ադրբեջանի դեմ»․ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ՊՆ-ն։
Բաքվից նաև սպառնացել են, հարձակումն էլ որակել ինքնապաշտպանություն և հայտնել․ «Եթե Ադրբեջանի դեմ սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն անհրաժեշտ պատասխան միջոցներ։ Տեղեկացնում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրոպթյան մեջ։