Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն փակ ձևաչափով շփվում են Կարելիայի Վալամ կղզում, «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած աղբյուրը։
Ինչպես նշվում է, պետությունների ղեկավարներն այցելել են Սմոլենսկի Աստվածածնի Սրբապատկերի եկեղեցի։
«Այնուհետև նախագահները մտան թագավորական նահատակների մատուռ, բայց հենց հիմա շփումը շարունակվում է փակ ձևաչափով»,- ասվում է հրապարակման մեջ։
Հինգշաբթի ավելի վաղ Պուտինը և Լուկաշենկոն ժամանել են Վալամ կղզի։ Այնտեղ նրանք ներկա գտնվեցին Սմոլենսկի Աստվածածնի Սրբապատկեր եկեղեցում մատուցված աղոթքին, զրուցեցին նաև հոգևորականների հետ։
Պետությունների ղեկավարները հանդիպման համար ընտրել են ոչ պաշտոնական հագուստի ոճ։ ՌԴ նախագահը կրել է ջինսե տաբատ և վերնաշապիկ՝ առանց փողկապի, իսկ Բելառուսի ղեկավարն ընտրել է տաբատ և վերնաշապիկ՝ նույնպես հրաժարվելով փողկապից։