Հետևեք մեզ։

Աղվան Վարդանյանի հետ քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` շնորհավորանքներն Աշոտյանին փոխանցելու. Տիգրան Աբրահամյան

18:36, 25 հուլիս 2024
Աղվան Վարդանյանի հետ քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` շնորհավորանքներն Աշոտյանին փոխանցելու. Տիգրան Աբրահամյան
Աղվան Վարդանյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էինք գնացել` մեր ընկեր Արմենի ձեռքը սեղմելու, ամուր գրկելու և մեր ու մեր բազմաթիվ հայրենակիցների ջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները փոխանցելու: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Արմենն իր շնորհակալությունն ու անկեղծ խոսքերը հղեց բոլոր այն անձանց, ովքեր ոչ միայն այսօր, այլ այս 1-1.2 տարվա ընթացքում աջակցել ու սատարել են` ով ինչով կարողացել է:
Արմենին ուղղված հավաքական մաղթանքն, իհարկե, առաջին հերթին նրան ազատության մեջ տեսնելն է, որտեղ նա իր կարողություններն ու պոտենցիալը լիարժեք գործածելու հնարավորություն կունենա` հանուն մեր երկրի և հասարակության»,-գրել է Աբրահամյանը։