ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է արձակուրդ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ստորագրած որոշումից։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ:
Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մնացական Սաֆարյանը»,-ասվում է որոշման մեջ։