Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Յասիում ընթացող WTA մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է ֆրանսուհի Քլոե Պակեին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով և տևել է 1 ժամ 33 րոպե։
Ավանեսյանն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել WTA մրցաշարի եզրափակիչ։ Ռումինիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչում նրա մրցակիցը ռուսաստանցի Միրա Անդրեևան է։