Մոսկվայի հյուսիսում գտնվող հանրակացարանի հյուրերին թունավորած շաուրմայի վաճառողը ձերբակալվել է, հայտնում է ՌԴ մայրաքաղաքի դատախազության Telegram ալիքը։
«Հանրային սննդի կետի քսանչորսամյա վաճառողին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը): Տղամարդը չի ընդունել իր մեղքը։Հաշվի առնելով Բաբուշկինսկի շրջանի դատախազության դիրքորոշումը՝ մեղադրյալը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետաքննության տվյալներով՝ տղամարդն աշխատել է Կլյազմինսկայա փողոցում գտնվող հանրային սննդի կետում, որի սեփականատիրոջ նկատմամբ արդեն տնային կալանք է դրել։ Նշվում է, որ մեղադրյալը սնունդ է պատրաստել առանց բժշկական գրքի աշխատելիս։ Ինչպես հայտնել են դատախազությունից, տղամարդը շաուրմա է վաճառել, որի մսի մեջ եղել է ախտածին միկրոօրգանիզմներ։