Ուրբաթ օրը Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անունը կրող օդանավակայանում սպասվող հորդառատ անձրևների պատճառով չեղարկվելու են թռիչքների մոտ 5%-ը, հայտնել է օդանավակայանի շահագործող HEAŞ ընկերությունը։
«Սպասվող բացասական եղանակային պայմանների պատճառով մինչև ժամը 15.00-ն (Երևանի ժամանակով 16։00-ն) չեղարկվելու են չվերթների 5%-ը՝ մեկնում և ժամանում »,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ստամբուլի օդանավակայանը չեղարկել է թռիչքների 5%-ը
19:58, 25 հուլիս 2024