Շվեդիայի ափերի մոտ հայտնաբերվել է խորտակված նավ, որը շամպայն էր տեղափոխում ռուս ցարի համար։ Երբ Բալթիկ ծովում սուզորդներն առաջին անգամ տեսել են խորտակված նավը, նրանք նախ մտածել են, որ դա հերթական ձկնորսական նավն է: Բայց պարզվել է, որ նրանք Շվեդիայի ափերի մոտ հայտնաբերել են 19-րդ դարի նավ՝ մինչև վերջ բեռնված շամպայնով, գինիով, հանքային ջրով և ճենապակով։ Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։
Նավը տեղափոխում էր ավելի քան 100 շիշ շամպայն։ Լեհական Baltitech սուզվող ընկերության ղեկավար Թոմաշ Ստահուրան կարծում է, որ նավը մեկնում էր Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական ցարի համար նախատեսված բեռով։ Գերմանական Selters ընկերության ապրանքանիշը կրող կավե ջրի շշերը օգնել են նրանց որոշել նավի խորտակման մոտավոր ամսաթիվը՝ 1850–1867 թթ.։
Հայտնագործությունը կատարվել է շվեդական Օլանդ կղզուց մոտավորապես 20 ծովային մղոն (37 կմ) հարավ։ Երկու ջրասուզակներ ծրագրել էին «արագ սուզվել», բայց գրեթե երկու ժամ անհետացել են ջրի տակ:
«Այնուհետև մենք հասկացանք, որ ներքևում ինչ-որ շատ հետաքրքիր բան կա», - ասում է Ստահուրան: