Հետևեք մեզ։

Գերասիմ Վարդանյանը կմնա անազատության մեջ

21:56, 25 հուլիս 2024
Գերասիմ Վարդանյանը կմնա անազատության մեջ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին պահել անազատության մեջ: Այս մասին հայտնում է Վարդանյանի պաշտպան Սոսե Չանդոյանը։

«Տեղեկացնեմ, որ հատուկ վերանայման բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել ամբողջությամբ: Փաստացի դատավոր Հարությունյանի այս որոշումն ապացույցն է այն բանի, որ միջին ծանրության արարքի մեջ մեղադրվող անձի նկատմամբ անգամ հիմնավոր կասկածի բացակայության պարագայում նրան անազատության մեջ պահելը ողջամիտ է, ավելին` կարելի է անգամ խափանման միջոցը չփոխել՝ անտեսելով բողոքում ներկայացված ծանրակշիռ և հիմնավոր բոլոր հակափաստարկները»,- ասել է փաստաբանը:

Գերասիմ Վարդանյանին ձերբակալել էին հունիսի 15-ին՝ բնակիչներին ցույցերի մասնակցելու համար կաշառելու կասկածանքով։

Վերլուծական