Հետևեք մեզ։

Խոր Վիրապի խաչմերուկին բեռնատարը հարվածել է հեծանվորդին․ shamshyan.com

22:21, 25 հուլիս 2024
Խոր Վիրապի խաչմերուկին բեռնատարը հարվածել է հեծանվորդին․ shamshyan.com

Այսօր Արարատի մարզում  Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Մխիթար Տ․-ն` իր վարած «MAN» մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարով, Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Խոր Վիրապի խաչմերուկին, բախվել է հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Գագիկ Հ․-ին։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հեծանվորդը կողաշրջվել է։ Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ  վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 

Վերլուծական