Հետևեք մեզ։

Ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացին ուղղված ջանքերը. ԱՄՆ Պետդեպ

22:23, 23 ապրիլ 2023
Ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացին ուղղված ջանքերը. ԱՄՆ Պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը: 

Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելի պաշտոնական հաղորդագրության մեջ։

 

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,– ասել է նա։