Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ուրարտուն» հյուրընկալվել էր չեխական «Բանիկին»։ Հանդիպումը կայացավ Օստրավայի «Մեստսկի» մարզադաշտում, գրում է Armsport.am-ը։
Առաջին խաղակեսից հետո Դմիտրի Գունկոյի թիմը պարտվում էր մրցակցին 0-3 հաշվով։ Նախ հանդիպման 15-րդ րոպեին չեխական թիմի կազմում աչքի ընկավ բրազիլացի ֆուտբոլիստ Էվերտոնը։ Քիչ անց՝ 22-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց Բոուլան, իսկ 4 րոպե անց արդեն աչքի ընկավ Բուչտան։
Երկրորդ խաղակեսում տանտերերն էլ ավելի մեծացրեցին իրենց առավելությունը։ Նախ այս խաղում 4-րդ գնդակը խփեց Պրեկոփը, իսկ 82-րդ աչքի ընկավ Կլիման։ Խաղավերջում երևանյան թիմը կարողացավ մեկ գոլ խփել․ այս խաղում վերջնական հաշիվը ձևակերպեց Գևորգ Տարախչյանը։
Նշենք, որ երևանյան ակումբը հանդիպումն ավարտեց 10 հոգով․ 78-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել Մարգարյանը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 1-ին, Երևանում: