Վերջին օրերին օրական միջին ջերմաստիճանը գերազանցում է ռեկորդները, և միլիարդավոր մարդիկ բախվում են ծայրահեղ շոգի «համաճարակին», ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Սա աննախադեպ շոգի մեկ շաբաթ էր: Նախ, Եվրոպական միության կլիմայի փոփոխության ծառայությունը հուլիսի 21-ը հայտարարեց որպես ռեկորդային ամենաշոգ օրը: Այնուհետև երկուշաբթի հուլիսի 22-ին սնդիկի սյունն էլ ավելի բարձրացավ, հուլիսի 23-ը, նույն տիրույթում էր, այլ կերպ ասած՝ անցյալ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը գրանցված երեք ամենաշոգ օրերն էին», - ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր բոլորի համար», - ավելացրել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) կանխատեսմամբ, գլոբալ ջերմաստիճանը կարող է հասնել ռեկորդային առավելագույնի առաջիկա հինգ տարում: Դրան կնպաստեն ջերմոցային գազերը և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը Լա Նինայից մինչև Էլ Նինյո: Այս երեւույթը կազդի ոչ միայն մոլորակի միջին ջերմաստիճանի, այլեւ տեղումների օրինաչափության վրա։