Հետևեք մեզ։

Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է քաղաքացիական զոքանչի անունով. «Ժողովուրդ»

09:01, 26 հուլիս 2024
Փաշինյանը 2014-ից «Հայկական ժամանակ» թերթը գրանցել է քաղաքացիական զոքանչի անունով. «Ժողովուրդ»

մա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում:

 

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2014 թվականից «Հայկական ժամանակ»-ը պատկանում է Փաշինյանի քաղաքացիական զոքանչին:

 

Եթե, օրինակ, Սուրեն Խաչատրյանի գիտությունների դոկտոր լինելը Նիկոլ Փաշինյանը համարում էր զավեշտալի, կամ Գագիկ Խաչատրյանին քննադատում էր, թե բոլոր բարեկամների անուններով բիզնեսներ է գրանցել, ապա պարզվում է, որ ինքն էլ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն` «Հայկական Ժամանակ» թերթը, փաստացի գրանցել է Աննա Հակոբյանի թոշակառու, ապաքաղաքական եւ ընդհանրապես բիզնեսից եւ քաղաքականությունից հեռու մայրիկի անունով:

 

Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները «իրական շահառուների», ««կեղծ» իրական շահառուների» գծով բազում վարույթներ ունեն, սակայն միայն ընդդիմադիրների նկատմամբ։ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամների իրական եկամուտներն ու հետաքրքրությունները «վրիպում» են իրավապահների աչքերից»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: