Հետևեք մեզ։

Ցեղասպանությունից 108 տարի անց իշխանությունը հրաժարվում է Արցախից՝ ժողովրդին տանելով նոր ցեղասպանության․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

22:55, 23 ապրիլ 2023
Ցեղասպանությունից 108 տարի անց իշխանությունը հրաժարվում է Արցախից՝ ժողովրդին տանելով նոր ցեղասպանության․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ցեղասպանությունից 108 տարի անց իշխանությունը հրաժարվում է Արցախից՝ ժողովրդին տանելով նոր ցեղասպանության։ Այս մասին ջահերով երթից առաջ Հանրապետության հրապարակում՝ իր ելությում, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

«Հասարակությանը բաժանում են սևերի ու սպիտակների, հայաստանցիների և արցախցիների, տեղացիների և արցախցիների, որպեսզի ավարտին հասցնեն այս ժողովրդի ոչնչացման հրեշավոր ծրագիրը։ Եվ դա անում են Կառավարության շենքում նստած թրքահպատակ սրիկայի, դավաճան Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և նրա ձեռքով»,-ասաց Սաղաթելյանը։

 

Սաղաթելյանն ասաց՝ ի՞նչ կարող ենք հակադրել թշնամական ծրագրին․ «Այս հարցին պատասխանել է մեր պատմությունը, մեր նահատակները, շրջափակված Արցախը և այդ պատասխանը մեկն է՝ դիմադրություն և պայքար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Վերլուծական