Հուլիսի 19-ին Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել էր Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն ընթացել է մինչև 22-ը Մատենադարանում, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
Մաշտոցյան Մատենադարանի հարակից տարածքում երեկ տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսին:
Համերգից առաջ Մաշտոցի և Կորյունի արձանի մոտ տեղադրվել է բեմ, որի վրա քաշված ծածկը տևական ժամանակ փակված է պահել Կորյունի արձանը։
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վարդազարյանի էջից։