Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրերը, հաղորդում է Mehr-ը։
Սոբհանին նշել է, որ «նման լուրերի աղբյուրը ոչ հավաստի լրատվամիջոցներն են, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծությունների պատմություն ունեն»։
Սոբհանին նման լուրերի հրապարակման նպատակ է համարել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելու ցանկությունը և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, նաև տնտեսական զարգացմանը։
Ավելի վաղ սույն լուրերը հերքվել էին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից։