Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ պոտենցիալ խաղաղության համաձայնագրին, քանի որ, նրա կարծիքով, դրա շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ավելի ուժեղանալ։
«Դա (համաձայնագիրը) կարող է (հանգեցնել) սառեցնելու (հակամարտությունը) որոշակի ժամանակով, սակայն դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կաշխատի սխալների վրա և կարդիականացնի իր բանակը», - ասել է Պոդոլյակը Associated Press-ին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր խաղաղության պայմանագիրը համեմատել է «սատանայի հետ գործարքի» հետ։