Հուլիսի 25-ին Վայոց ձորի մարզում Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը հայր ու որդի են և նրանք վերադառնում էին Սյունիքի մարզից, նրանց տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։