ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի ֆոնին, էջ է բացել TikTok սոցիալական ցանցում՝ չնայած ԱՄՆ գործող նախագահի՝ չինական սոցիալական ցանցն արգելելու փորձերին։
«Ես լսել եմ, որ վերջերս հայտնվում եմ «For You» էջում, ուստի մտածեցի, որ ինքս գրանցվեմ այստեղ», - ասել է Հարրիսը TikTok-ի իր առաջին տեսանյութում:
ԱՄՆ փոխնախագահի էջի տեղեկություններով՝ առաջին տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում հինգշաբթի երեկոյան։ Ուրբաթ առավոտյան Հարրիսի հաշիվն արդեն հավաքել էր 1,2 միլիոն հետևորդ և 1,8 միլիոն հավանում: Իսկ տեսանյութը, հավաքել է 4,3 միլիոն դիտում։