ԵՄ-ն 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցներից։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այս մասին գրել է «X» սոցցանցում։
«ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին: Այսօր մենք ռուսական սառեցված ակտիվներից 1,5 միլիարդ եվրո ենք փոխանցում Ուկրաինայի պաշտպանությանը և վերականգնմանը: Չկա ավելի լավ խորհրդանիշ, քան Կրեմլի փողերը օգտագործել Ուկրաինան և ողջ Եվրոպան ավելի ապահով վայր դարձնելու համար»,- նշել է նա։