Հետևեք մեզ։

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը

15:00, 26 հուլիս 2024
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Լաոսում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ կողմերը ծավալուն մտքեր են փոխանակել ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

 

Այս մասին հայտնել է «TRT Haber»-ը։

 

Հաղորդվել է, որ բանակցություններում քննարկվել են երկու երկրների համագործակցությունը, իրավիճակը Գազայի հատվածում և Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր։

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը առանձնազրույց են ունեցել Լաոսում կայացած ԱՍԵԱՆ-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում։