Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արմավիրի մարզ: Նիկոլ Փաշինյանը այցելել է Արմավիրի մարցի «Ձնծաղիկ» մանկապարտեզ:
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։
Փաշինյանը հանդիպել է նաև ֆեղի բնակիչների հետ։ Նրանցից մեկը վարչապետին ասաց՝ «Բարով ես եկել, համով ախպեր», իսկ մեկ էլ խնդրեց վերցնել իր կողմից նվեր «Նարեկը»։
Տեսանյութը՝ այստեղ։