Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը չի առարկի այն բանին, որ Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր տա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։
«Telegraph»-ը հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել վարչապետի գրասենյակը։
Նշենք, որ ավելի վաղ Ռիշի Սունակի գլխավորած կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է փաստարկներ ներկայացնել՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք ՄՔԴ-ն իրավունք ունի պատվիրել Իսրայելի քաղաքացիների ձերբակալությունը։ Սակայն այսօր առավոտյան նոր կառավարության խոսնակը՝ Քեյր Ստրամերի գլխավորությամբ, ասաց, որ կառավարությունը չի ընդունի նախորդ վարչակազմի առաջարկը: Վարչապետ Ստրամերի գրասենյակն ընդգծել է, որ կալանքի օրդերներին վերաբերող բողոքները «դատարանների որոշելիք խնդիրն է»:
Նշենք, որ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը խնդրել էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տրամադրել մայիսին՝ Գազայում Իսրայելի պատերազմի պատճառով։