Հետևեք մեզ։

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան գտել են․ որտեղ էր նա

17:09, 26 հուլիս 2024
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան գտել են․ որտեղ էր նա

Այսօր տեղեկացրել էինո, որ ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում, նա անհետացել է։ Այս մասին հայտնել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Քիչ առաջ մեդիափորձագետը հայտնել է, որ աղջիկը գտնվել է․«Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր՝ առանց կապի։ Շնորհակալություն Տավուշի ոստիկաններին և Նարեկ Սարգսյանին»,-գրել է Մարտիրոսյանը։