Սերգեյ Լավրովը մեկնել է Նյու Յորք, որտեղ ապրիլի 24-ին և 25-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։ Միջոցառումները կանցկացվեն այս ամիս Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում։
Ինչպես և սպասվում էր, ապրիլի 24-ին ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հավանաբար հիմնական հարցերից մեկը կլինի հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը. Մոսկվան անհանգստացած է ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտների վերացման հարցում առաջընթացի բացակայությունից։
Բացի այդ, ռուս նախարարը հրավիրել է մի քանի երկրների արտգործնախարարների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին, որոնք նախագահում է ՌԴ-ն։ Լավրովի և Բլինքենի դեմ առ դեմ շփումների հարցը դեռ հստակեցված չէ։