Հայտնի է դարձել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության խորհրդի նոր հատուկ ներկայացուցչի անունը։
Այս պաշտոնում նշանակվել է չեխ դիվանագետ Մագդալենա Գրոնոնը։
Հաղորդվել է, որ նա սեպտեմբերի 1-ից կսկսի իրականացնել իր լիազորությունները։ Տիկին Մագդալենա Գրոնոն իր պաշտոնավարման ընթացքում աշխատելու է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ համապատասխան կառույցների հետ՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Հաստատությունից հայտնել են նաև, որ Մագդալենա Գրոնոն, ով դիվանագիտության և հակամարտությունների կարգավորման 25 տարվա փորձ ունի, հիմնականում ակտիվ է եղել հետխորհրդային տարածաշրջանում և Հարավային Կովկասում։
Շառլ Միշելից առաջ նա աշխատել է Եվրամիության խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Նա դեռ որոշ ժամանակ առաջ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Միջազգային ճգնաժամային խմբի» տնօրենն էր։
Նշենք, որ Մագդալենա Գրոնոն կփոխարինի Տոյվո Կլաարին, ում պաշտոնավարման ժամկետը կլրանա օգոստոսի 31-ին։