ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Հայաստանի օլիմպիական հավաքականի 15 մարզիկին և մարզիչներին հաջողություն էր մաղթել, և նշել, որ Փարիզ 2024 –ին իրենք են Հայաստանի դեսպանները օլիմպիական աշխարհում;
ՀԱՕԿ նախագահը նաև նշել էր, որ Հայաստանին ու հայ ժողովրդին օդի ու ջրի պես հաղթանակներ են պետք հիմա։
ՀԱՕԿ նախագահի էջում հրապարակվել են նաև օլիմպիականների հետ լուսանկարներ մեկնաբանությամբ․ «Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է։ Վերադարձե՛ք հաղթանակած»։