Հետևեք մեզ։

Հանդիպել եմ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)

18:12, 26 հուլիս 2024
Հանդիպել եմ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
 
«Բրյուսելից հետո կարճատև այցով գտնվում եմ Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ հանդիպում եմ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի և Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Պատգամավորի հետ հանդիպման առանցքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման, միջազգային ճնշման ավելացման եղանակով Ադրբեջանական ագրեսիայի զսպանն առնչվող հարցերն էին։
 
Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում միասնական աշխատանքի անհրաժեշտությանը, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում առկա խնդիրներին։ Քննարկմանը կարևոր տեղ է հատկացվել Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առհասարակ բոլոր գերիների՝ միջազգային ճնշմամբ ազատ արձակման խնդրին»։

Վերլուծական