Հետևեք մեզ։

Ձերբակալվել է մանկապարտեզի՝ երեխային ծեծող աշխատակիցը (տեսանյութ)

18:39, 26 հուլիս 2024
Ձերբակալվել է մանկապարտեզի՝ երեխային ծեծող աշխատակիցը (տեսանյութ)
 
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։
ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։ Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,-գրել է նա։
 
Ծեծի ենթարկելու տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական