Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի մանկապարտեզում տեղի ունեցած զարհուրելի դեպքի առիթով տվյալ դաստիարակը և մանկապարտեզի տնօրենը հրավիրվել են ոստիկանության Արարատի բաժին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանն` անդրադառնալով երեխայի ծեծի դեպքին։
«Վստահեցնում եմ՝ մեղավորները խստագույն պատժի կենթարկվեն։ Հետամուտ եմ լինելու նաև նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում»,-գրել է նա։
Նշենք, որ կինը ձերբակալվել է, գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին։