ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ նոյեմբերին վերընտրվելու դեպքում բոլոր ջանքերը կգործադրի Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու համար, ասվում է հանրապետական քաղաքական գործչի նախընտրական շտաբի հայտարարության մեջ։
«Նախագահ Թրամփը համերաշխություն է հայտնել Իսրայելին հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած սարսափելի հարձակումից հետո (2023 թ. - խմբ.) և խոստացել է, որ Սպիտակ տուն վերադառնալուն պես կաշխատի Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու համար», - ասվում է հայտարարությունից: