Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի վերջին կայցելի Ուկրաինա, հայտնում է Wion հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կմեկնի Կիև... Այցը, որը դեռ աշխատանքային փուլում է, սպասվում է օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ օգոստոսի 23-ին, հաստատել են Դելիի դիվանագիտական շրջանակների մի քանի աղբյուրներ։ », - հաղորդում է հեռուստաալիքը:
Այս տարվա սկզբին Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Մոդիի հետ և Հնդկաստանի առաջնորդին հրավիրել այցելել Ուկրաինա: