Փարիզի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողության ավարտը տպավորիչ էր և անակնկալ: Փարիզում Օլիմպիական կրակը վառելու արարողությանը հաջորդեց Սելին Դիոնի բեմ բարձրանալը: Երգչուհին, որը 2022-ի ավարտին հայտնել էր հիվանդության և բեմ բարձրանալու անկարողության մասին, Օլիմպիական խաղերի բեմում էր իր հզոր ձայնով:
Հիշեցնեք, որ երգչուհին հայտնել էր.««Երկար ժամանակ է` առողջական խնդիրներ ունեմ, և ինձ համար իսկապես բարդ էր այդ մասին խոսել, ասել, թե ինչի միջով եմ ես անցնում... Ինձ մոտ հազվադեպ նյարդային հիվանդություն է հայտնաբերվել, որը կոչվում է «մկանային ձգվածության համախտանիշ», և այդ հիվանդությունը միլիոնից 1 մարդու մոտ է ախտորոշվում»:
Նա հայտնել էր, որ բժիշկների հսկողության տակ է:
Տեսանյութը` Telegram-ում: