Հետևեք մեզ։

«3+3» ձևաչափով 3-րդ հանդիպմանը ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության դեպքում հանրությունը կիրազեկվի․ ՀՀ ԱԳՆ

10:22, 27 հուլիս 2024
«3+3» ձևաչափով 3-րդ հանդիպմանը ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության դեպքում հանրությունը կիրազեկվի․ ՀՀ ԱԳՆ

Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել՝ մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։  Sputnik Արմենիան  հաղորդում է, որ իրենց գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից ստացված պատասխանից կարելի է նման եզրահանգում անել։

 

««3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպման և ՀՀ հնարավոր մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում Թուրքիայում:

 

Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։