Մեկնարկել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնք այս տարի անցկացվում են Փարիզում։ Այսօր՝ մրցման առաջին օրը Հայաստանից հանդես կգա 4 մարզիկ։
Ժամը 13։00-ին լողի որակավորման փուլ և եզրափակչում ելույթ կունենա Վարսենիկ Մանուչարյանը։
Ժամը 14։30-ին հրաձգության որակավորման փուլում ելույթ կունենա Էլմիրա Կարապետյանը։
Ժամը 17։30-ին մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլում հանդես կգան Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը։