Հետևեք մեզ։

Մանկապարտեզում երեխային ծեծող դաստիարակը նրա ընտանիքին մոտ մարդ է, ծնողները չգիտեն ինչ անել՝ բողոքել, թե՞ չբողոքել․ Mediahub

10:38, 27 հուլիս 2024
Մանկապարտեզում երեխային ծեծող դաստիարակը նրա ընտանիքին մոտ մարդ է, ծնողները չգիտեն ինչ անել՝ բողոքել, թե՞ չբողոքել․ Mediahub

Երեկ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով դաստիարակը ձերբակալվել է, երեխայի հայրն այսօր կանչվել է քննչական։ Այդ մասին MediaHub-ին հայտնել է երեխայի ընտանիքի հարազատներից մեկը։

Նա պատմել է, որ երեկ արդեն երեխան ու մայրը հրավիրվել են քննչական, այսօր էլ երեխայի հորն են կանչել։

«Ակտիվ, խելացի երեխա է, ու հնարավոր չէ՝ այնպիսի բան արած լինի, որ անասունի պես ծեծեն նրան»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա պատմել է, որ դաստիարակը երեխայի ընտանիքին մոտ մարդ է, ու հասկանալի չէ՝ ինչու է նման վարք դրսևորել։

«Դեպքը մայիսին է տեղի ունեցել, բայց երեխան ընտանիքին ոչինչ չի ասել, չգիտեմ՝ ինչն է վախեցրել, որ չի պատմել։ Բայց հիմա էլ, որ ծնողները հարցնում են՝ «նման բան էլի՞ է եղել», երեխան մեկ պատասխանում է՝ «այո», մեկ՝ «ոչ»։ Դե երեխա է, հիմա հնարավոր է՝ վախեցած է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա ներկայացրեց նաև, որ Փոքր Վեդիում բոլորն իրար ճանաչում են, ու հիմա նաև երեխայի ընտանիքի համար է բարդ փուլ, դեպքը կա, իսկ ծնողները չգիտեն՝ ինչ անել՝ բողոքել, չբողոքել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները