Հետևեք մեզ։

Տիգրանաշենի, կամ իրենց լեզվով կոչված մյուս անկլավների, հանձնումը նշանակում է վերջնականապես քանդել մեր պետությունը. Բագրատ Սրբազան

12:57, 27 հուլիս 2024
Տիգրանաշենի, կամ իրենց լեզվով կոչված մյուս անկլավների, հանձնումը նշանակում է վերջնականապես քանդել մեր պետությունը. Բագրատ Սրբազան

Մեր երկրում տեղի է ունենում հայրենահանձնման գործընթաց, որը կատարվում է թշնամու պարտադրանքով։ Այս մասին Վայքում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

 

«Տիգրանաշենի, կամ իրենց լեզվով կոչված մյուս անկլավների, հանձնումը նշանակում է վերջնականապես քանդել մեր պետությունը»,-նշել է Բագրատ Սրբազանը։

 

Ըստ Սրբազանի՝ մեր երկիրը Կառավարություն չունի, ասելիք չունի ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ էլ ներքին կյանքում, ամբողջն իմիտացիա է։ 

 

«Հատուկ հրահանգ են տվել, որ մարզերում մեծ ծավալի խրախճանքներ կազմակերպեն, որպեսզի մարդկանց բթացնեն, ուրախության պատրանք ցույց տան։ Հաջորդ օրն այդ մարդիկ նորից առընչվելու են նույն աղետի հետ, որի մեջ ապրում ենք, թե՛ աղքատության, թե՛ հայրենահանձնման իմաստով»,-ասել է նա։