Հետևեք մեզ։

Մեր շարժման առանցքում դրված է պետության շահը, ես խոսում եմ հայրենիք, պետություն վերականգնելու մասին, թե՛ պատվի, թե՛ տարածքային, թե՛ կյանքի վերականգնման առումներով. Սրբազան

13:09, 27 հուլիս 2024
Մեր շարժման առանցքում դրված է պետության շահը, ես խոսում եմ հայրենիք, պետություն վերականգնելու մասին, թե՛ պատվի, թե՛ տարածքային, թե՛ կյանքի վերականգնման առումներով. Սրբազան

Մեր շարժման առանցքում դրված է պետության շահը։ Այս մասին Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը։

 

-Ես խոսում եմ ոչ միայն տեղի ունեցող կորստի, այլ նաև մեր պայքարի արդյունքում հայրենիք, պետություն վերականգնելու մասին, թե՛ պատվի, թե՛ տարածքային, թե՛ կյանքի վերականգնման առումներով»,- ասել է նա։

 

Ըստ նրա՝ ամենակարևորը հաշտության գաղափարն է։

 

«Երկիրը պետք է բերվի ներքին խաղաղության մեծ աստիճանի։ Մեծ մաքրազերծման, մաքրագործմնան գործընթաց պետք է տեղի ունենա, որը հոգևոր լեզվով կոչվում է ապաշխարություն, զղջում»,-նշել է Սրբազանը։