Հետևեք մեզ։

Ամենայն հաջողություն Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին. Միրզոյան

15:37, 27 հուլիս 2024
Ամենայն հաջողություն Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող թիմի մարզիկներին։

Նա X-ի իր միկրոբլոգում գրել է. 

«Ամենայն հաջողություն Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին։

Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը հյուրընկալելու և դրանք հիանալի դարձնելու ջանքերի համար», - նշված է Միրզոյանի գրառման մեջ: