Հետևեք մեզ։

Երևանում վթարի հետևանքով չորս վիրավոր կա, երկուսը՝ երեխա․ (լուսանկարներ)․ shamshyan.com

21:15, 27 հուլիս 2024
Երևանում վթարի հետևանքով չորս վիրավոր կա, երկուսը՝ երեխա․ (լուսանկարներ)․ shamshyan.com

Այսօր Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի դիմաց, բախվել են «Audi» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջակոտի փրկարարները:

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով: Բախման հետևանքով «Seat»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը՝ կոտրելով լեդ լույսը, իսկ «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում կատարել «Seat»-ի հովացման աշխատատնքներ և իրակացնում են հերթապահություն:       

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխաներ են: