Հետևեք մեզ։

Արարատի մարզում բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. shamshyan.com

22:28, 27 հուլիս 2024
Արարատի մարզում բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովսեփ Ռ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 78-ամյա Էդիկ Թ.-ին:

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը,վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը:

Դեպքի փաստով Ռ. Բադալյանի ոոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: