Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում, որոշել է նախատեսվածից շուտ վերադառնալ Վաշինգտոնից դեպի Իսրայել՝ շաբաթ օրը վաղ առավոտյան Գոլանի բարձունքների հրթիռակոծման պատճառով, հայտնել են վարչապետի գրասենյակից։
«Ողբերգության մասին լուրերից անմիջապես հետո վարչապետ Նեթանյահուն հրամայել է արագ վերադառնալ Իսրայել», - ասվում է շաբաթ օրը նրա գրասենյակի հայտարարության մեջ: