Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել Չարենցավանի բնակարաններից մեկում

23:36, 27 հուլիս 2024
Հրդեհ է բռնկվել  Չարենցավանի բնակարաններից մեկում

Հուլիսի 27-ին, ժամը 14:07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին, մարվել՝ 14։30-ին։ Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային տեխնիկա և առաստաղը, կահույքը և որոշ կենցաղային տեխնիկա ջերմահարվել են։