2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով՝ Արթուր Դավթյան և Վահագն Դավթյան։
Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.666 միավոր:
Վերջնական արդյունքով մարզիկը դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Մրցահարթակ դուրս եկավ նաև Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Վահագնը վաստակեց 14.733 միավոր:
Վերջնական արդյունքներով օղակներ վարժության եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաև Վահագն Դավթյանը։
Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի չորսին: