Հետևեք մեզ։

Վթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ճանապարհին. 7 վիրավոր կա (լուսանկար)

01:24, 28 հուլիս 2024
Վթար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ճանապարհին. 7 վիրավոր կա (լուսանկար)

Հուլիսի 27-ին, ժամը 21:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1973 թ.), Գ. Ղ.-ն (ծնված 1983 թ.), Մ. Կ.-ն (ծնված 1986 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2003 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2005 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: