Բասկետբոլի Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 78:85 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Հայկ Կարախանյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երրորդ տեղի համար ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ: